Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է «Բարսելոնա» տեղափոխվել: Այդ մասին ֆրանսիացի ֆուտբոլիստը կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիին հայտնել է Ցյուրիխում, «Ոսկե գնդակ»-ի հանձնման արարողության ժամանակ:
«Ցանկանում եմ քեզ հետ խաղալ «Բարսելոնա»-ում: Այդ դեպքում ես շատ ուրախ կլինեի»,- El Mundo Deportivo-ն մեջբերում է Պոգբայի խոսքերը:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: Սակայն «արքայական ակումբ»-ի համար բարդ կլինի տրանսֆերային ձեռքբերում կատարել՝ ՖԻՖԱ-ի կողմից կիրառվելիք պատժամիջոցների պատճառով:







































