Առաջիկա օրերին Ժոզե Մոուրինյոն կսկսի ուսումնասիրել կարիերան շարունակելու հնարավոր բոլոր տարբերակները: Այդ մասին հայտնում է ESPN-ը:
Հայտնի է, որ պորտուգալացի մասնագետը ցանկանում էր գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Սակայն «կարմիր սատանաներ»-ի ղեկավարությունը չի շտապում հեռացնել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Լուի Վան Գալին:
Այդ պատճառով Մոուրինյոն կդիտարկի այլ տարբերակներ: Ավելի վաղ պորտուգալացին մերժել է Մադրիդի «Ռեալ»-ի առաջարկը: Նշվում է, որ Մոուրինյոյի ընտրությունը կարող է անսպասելի լինել:







































