Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Մադրիդի «Ռեալ»-ի հետ բանակցում է Քրիշտիանու Ռոնալդուի տեղափոխության նպատակով:
Sportbox-ի փոխանցմամբ՝ «Արքայական ակումբ»-ը պահանջում է հնարավոր գործարքի մեջ ներառել նաև Խավյեր Էրնանդեսի տրանսֆերային իրավունքները: Ավելի վաղ «կարմիր սատանաներ»-ն առաջարկում էին 65 մլն ֆունտ և Լուիշ Նանիի իրավունքները:
Նշվում է, որ «Ռեալ»-ի մարզչական շտաբը ցանկանում է «Յունայթեդ»-ի մեքսիկացի հարձակվողին ամեն գնով թիմ հրավիրել և պատրաստ է առաջարկել 25 մլն եվրո, եթե վերոգրյալ գործարքն անարդյունավետ լինի:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը հետաքրքրվում է նաև Դորտմունդի «Բորուսիա»-ի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով:








































