Կատալոնական «Բարսելոնա»-ի մարզչական շտաբը հրաժարվելու է ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալի ծառայություններից:
Թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան վստահ չէ, որ խաղացողը կարող է վերգտնել իր լավագույն որակները երկարաժամկետ բացակայությունից հետո: Ֆրանսիացին ցանկանում է «Բարսա»-ում խաղալ ևս մեկ մրցաշրջան:
Ակումբի ներկայացուցիչները պաշտպանին պաշտոն են առաջարկել թիմում, իսկ եթե Աբիդալը ցանականա շարունակել մարզական կարիերան, ապա պետք է այլ ակումբ փնտրի: Ֆուտբոլիստը չի պատրաստվում ավարտել կարիերան:
Հիշեցնենք, որ Աբիդալի մոտ բժիշկները հայտնաբերել էին լյարդի քաղցկեղ: Ֆրանսիացին նշված օրգանի փոխպատվաստման էր ենթարկվել, որի պատճառով երկար ժամանակով շարքից դուրս մնաց:





































