Մյունխենի «Բավարիա»-ի ապագա գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ հաճույքով է հիշում «Բարսելոնա»-ում աշխատած տարիները: Մասնագետը, սակայն, նշում է, որ դա անցած փուլ է իր կարիերայում:
«Ես երջանիկ էի «Բարսելոնա»-ում: Սակայն իմ ժամանակն այնտեղ ավարտվել է: Ավելի լավ է, երբ ակումբը լքելու մասին ինքդ ես որոշում կայացնում, ոչ թե հեռացվում ես աշխատանքից: Ես հիանալի հարաբերություններ ունեի «Բարսելոնա»-ի ողջ անձնակազմի հետ: Սիրում եմ կատալոնական ակումբի ֆուտբոլիստներին` նրանց կատարած աշխատանքի համար:
Ճիշտ չի լինի, եթե ես հիմա խոսեմ «Բավարիա»-ի մասին: Երբ սկսեմ աշխատել մյունխենյան ակումբում, այն ժամանակ էլ կարտահայտվեմ»,- 42-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:







































