Ֆրանսիական RMC պարբերականի տեղեկությունների համաձայն` Կառլո Անչելոտին տեղեկացրել է ՊՍԺ-ի նախագահին, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է թիմը:
Ավելի ուշ իտալացի մասնագետը հերքել է շրջանառվող լուրերը: Սակայն պարբերականը հայտնում է, որ ՊՍԺ-ն ուսումնասիրում է նոր գլխավոր մարզչի թեկնածությունը:
Կառլո Անչելոտիի հավանական փոխարինող էր համարվում Արսեն Վենգերը: Ֆրանսիացի մասնագետը, սակայն ակնարկել է, որ չի պատրաստվում հեռանալ «Արսենալ»-ից, քանի որ գործող պայմանագիր ունի ակումբի հետ:
RMC-ը հայտնում է, որ այժմ փարիզյան ակումբը ուսումնասիրում է Ռաֆայել Բենիտեսի թեկնածությունը: Նշվում է, որ փարիզյան ակումբն արդեն բանակցություններ է սկսել մասնագետի հետ, ով, հավանաբար, կգլխավորի «Չելսի»-ն մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, այնուհետև ՊՍԺ կտեղափոխվի:










































