«Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, որ կարող է լքել թիմը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
«Ցանկանում եմ շարունակել ելույթներս «Ռեալ»-ի կազմում: Սակայն ներկայումս այդ հարցի շուրջ ոչինչ պարզ չէ»,- հայտնել է Ալոնսոն ITV հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում:
31-ամյա ֆուտբոլիստի` «արքայական ակումբ»-ի հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2014 թվականի հունիսին: Ակումբի ղեկավարներն արդեն դիմել են Ալոնսոյին` պայմանագրի ժամկետը ևս 2 տարով երկարաձգելու առաջարկով, սակայն այն մերժվել է:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ալոնսոն խաղադաշտ է դուրս եկել Իսպանիայի առաջնության շրջանակներում կայացած 25 խաղերում:








































