Ֆրանսիական հեղինակավոր «L’Equipe»-ը ներկայացրել է Ֆրանսիայի առաջնության 2015 թվականի խորհրդանշական հավաքականը:
Հավաքականում տեղ են գտել «Լիլ»-ի դարպասապահ Վինսեն Էնյեման, ամբողջ պաշտպանական գոտին զբաղեցնում են «Պարի Սեն Ժերմեն»-ի ֆուտբոլիստները՝ Մաքսվելը, Դավիդ Լուիսը, Տիագո Սիլվան ու Օրյեն, կիսապաշտպանությունում ևս գերակշռում են ՊՍԺ-ի խաղացողները՝ Մատուիդին, Վերատին ու Դի Մարիան և Բեն Արֆան «Նիցա»-ից: Հարձակման գծում տեղ են գտել «Լիոն»-ի ֆուտբոլիստ Ֆեկիրն ու ՊՍԺ-ի առաջատար Զլատան Իբրահիմովիչը: