Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մոտ ժամանակներս թիմի ղեկավարների հետ կքննարկի նոր պայմանագիր կնքելու հարցը:
Sky Sports-ի փոխանցմամբ՝ իտալացի մասնագետը ցանկանում է ստանալ 5 մլն եվրո տարեկան աշխատավարձ: Կոնտեի ներկայիս աշխատավարձը կազմում է 3 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Կոնտեի ծառայություններով հետաքրքրվում են «Մանչեսթեր Սիթի»-ն ու Մադրիդի «Ռեալ»-ը:








































