«Ատլետիկո»-ն ցանկանում է ձեռք բերել «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսի իրավունքները: Մադրիդյան ակումբում Սուարեսը կարող է փոխարինել Ռադամել Ֆալկաոյին:
Ֆալկաոյի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսի»-ն: Լոնդոնյան ակումբը պատրաստ է 50 մլն ֆունտ վճարել հարձակվողի տրանսֆերի դիմաց:
Իսկ Լուիս Սուարեսը նաև Մյունխենի «Բավարիա»-ի ուշադրության կենտրոնում է:








































