Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ՉԼ կիսաեզրափակիչի նախախաղային մամլո ասուլիսում նշեց, որ հավատում է, որ թիմը կարող է եզրափակիչ դուրս գալ առաջին խաղում 4:1 հաշվով պարտությունից հետո:
«Եթե «Ռեալ»-ը դուրս չգա եզրափակիչ, միակ մեղավորը ես կլինեմ: Ես սառնասիրտ եմ ինչպես միշտ: Հավատում եմ, որ կարող ենք հրաշք գործել: Պետք է փորձենք հնարավորինս շատ գոլեր խփել:
Եթե «Ռեալ»-ը խաղա այնպես, ինչպես նախորդ խաղում, հաջորդ փուլ դուրս գալու մասին մտածելն անիմաստ կլինի: Իսկ եթե խաղանք այնպես, ինչպես կարող ենք, ապա մինչև հանդիպման ավարտն ինտրիգը կպահպանվի»,- հայտարարել է Մոուրինյոն:








































