Գերմանիայի առաջնության 31-րդ տուրի «Ֆորտունա»-ի դեմ խաղից հետո Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բացատրել է, թե ինչու առաջատար ֆուտբոլիստները հանդիպմանը մասնակցելու հնարավորություն չստացան:
«Զուր են զանազան ենթադրություններն այն փաստի վերաբերյալ, որ Ռոբերտ Լևանդովսկին պահեստայինների նստարանին էր առաջին իսկ րոպեներից: Շատ է խոսվել Ռոբերտի ռեկորդի մասին, ով 12 հանդիպումներում գոլեր է խփել: Ես ասել եմ նրան, որ հազիվ թե հնարավոր լինի գերազանցել այն առաջիկա 100 տարիների ընթացքում:
Մարիո Գյոտցեն և Լուկաշ Պիշչեկը մկանային խնդիրներ ունեին: Գյոնդողանը վնասել էր վիզը: Նրանք պարզապես չէին կարող խաղադաշտ դուրս գալ»,- Goal. com-ը մեջբերում է Կլոպի խոսքը:
Կլոպը հերթական անգամ հրաժարվեց հաստատել Լևանդովսկու` «Բավարիա» տեղափոխության մասին շրջանառվող լուրերը:











































