Հանրահայտ բռնցքամարտիկ, տարբեր քաշային կարգերում աշխարհի բազմակի չեմպիոն ամերիկացի Ռոյ Ջոնսը նոկաուտի է ենթարկվել բրիտանացի Էնցո Մակարինելիի հետ մենամարտում:
Ռոյ Ջոնս կրտսերը սեպտեմբերին Ռուսաստանի քաղաքացիություն էր ստացել: Իր վերջին մենամարտում նա հանդես է եկել Ռուսաստանի դրոշի ներքո:
46-ամյա բռնցքամարտիկը երկար ժամանակ թթվածնային դիմակ է կրել Մակարինելիի հարվածից վերականգնվելու համար:
Հավելենք, որ Ռոյ Ջոնսն անցկացրել է 71 մենամարտ, որոնցից 62-ում հաղթող է ճանաչվել(45-ը՝ նոկաուտով), և կրել է 9 պարտություն: