Ինչպես արդեն հայտնել ենք, ապրիլի սկզբին Դևիդ Բեքհեմը հայտարարել է սեփական ակումբ հիմնելու մասին:
Նախկինում հանրահայտ ֆուտբոլիստը ցանկանում է իր նոր ակումբում տեսնել շվեդ խաղացող Զլատան Իբրահիմովիչին:
Ավելի վաղ Բեքհեմը նշել է, որ մտադիր է ֆուտբոլային աստղ ընդգրկել իր թիմի կազմում: The Sun-ի տեղեկությունների համաձայն՝ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը մտադիր է ձեռք բերել Իբրահիմովիչի տրանսֆերը:









































