Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի հանդիպումները: Հայտնի են փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները:
Խմբերում առաջին տեղն են զբաղեցրել և 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճել «Բարսելոնա»-ն, «Ռեալ»-ը, «Բավարիա»-ն, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Ատլետիկո»-ն, «Զենիթ»-ը, «Չելսի»-ն և «Վոլֆսբուրգ»-ը:
Երկրորդ տեղն են զբաղեցրել և խմբային փուլի արգելքը հաղթահարել «Յուվենտուս»-ը, «Արսենալ»-ը, ՊՍԺ-ն, «Բենֆիկա»-ն, «Ռոմա»-ն, ՊՍՎ-ն, Կիևի «Դինամո»-ն և «Գենտ»-ը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Պորտու»-ն, «Բայեր»-ը, «Շախտյոր»-ը, «Գալաթասարայ»-ը, «Օլիմպիակոս»-ը, «Սևիլիա»-ն և «Վալենսիա»-ն ելույթը կշարունակեն Եվրոպայի լիգայում:
Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին Նյոնում:







































