Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը պատասխանել է «Վալենսիա»-ի պաշտպան Այմեն Աբդենուրի մեղադրանքներին, տեղեկացնում է abola.pt-ը:
«Այդպիսի դեպքեր ֆուտբոլում լինում են: Ես չէի ցանկանում նրան վնասվածք հասցնել: Աբդենուրը համաձայնվեց ինձ հետ, իսկ խաղից հետո ջերմ խոսակցություն ունեցանք:
Տարօրինակ էր, որ նա այդ միջադեպից հետո նկար հրապարակեց համացանցում: Ինձ դա պարզապես ապշեցրել էր»,- հայտարարել է ուրուգվայցի հարձակվողը:





































