Անգլիայի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում «Նյուքասլ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Լիվերպուլ»-ին:
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով: Առաջին գոլը խփվեց հյուրերի կողմից: «Կարմիրներ»-ի պաշտպան Մարտին Շկրտելն անզգուշորեն գնդակն ուղարկեց սեփական դարպասը:
Հանդիպման վերջնամասում գոլի հեղինակ դարձավ Ջեորջինյո Վեյնալդումը:
«Նյուքասլ»-«Լիվերպուլ»` 2:0
1:0 Շկրտել 11մ. (69՛), 2:0 Վեյնալդում (90՛)






































