Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ թիմի կիսապաշտպաններ Մարկո Ռոյսը, Սինձի Կագավան, հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը և պաշտպան Պակ Ջու Հոն չեն մասնակցի Եվրոպայի Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի` «Կրասնոդար»-ի դեմ հանդիպմանը:
Բացի այդ, հանդիպմանը չեն մասնակցի նաև Նուրի Շահինը և Էրիկ Դուրմը, ովքեր վնասվածքներ ունեն:
Հիշեցնենք, որ «Կրասնոդար»-«Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա վաղը` նոյեմբերի 26-ին, Երևանի ժամանակով 20:00-ին:









































