Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոսել է վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ագուերոն առողջ է և պատրաստ է վերադառնալ խաղադաշտ: Դավիդ Սիլվան փոքր վնասվածք ունի, այդ իսկ պատճառով մենք չենք պատրաստվում ռիսկի դիմել:
Ցավոք, բայց լուրջ վնասվածքներ ունեն Սամիր Նասրին, Վենսան Կոմպանին և Վիլֆրիդ Բոնին:
Ցավալի է, որ այսպիսի ֆուտբոլիստներ բաց կթողնեն «Լիվերպուլ»-ի դեմ հանդիպումը»,- հայտարարել է Պելեգրինին:








































