Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսն ապաքինվել է վնասվածքից, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ակումբի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը հայտարարել է, որ ֆուտբոլիստը պատրաստ է մասնակցել Գերմանիայի առաջնության 13-րդ տուրի` «Համբուրգ»-ի դեմ հանդիպմանը:
Գերմանացի կիսապաշտպանն իր վնասվածքը ստացել էր Եվրոպայի Լիգայի շրջանակներում կայացած` «Գաբալա»-ի դեմ հանդիպման ընթացքում:









































