Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հուսով է, որ իր թիմը լավ ելույթ կունենա Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը, իսկ Անտոնիո Կոնտեն կշարունակի գլխավորել այն:
«Կարծում եմ՝ Կոնտեի հավաքած թիմն արդեն համապատասխանում է նրա պահանջներին: Հուսով եմ՝ այդ հարաբերությունները կշարունակվեն և դրական արդյունք կբերեն Իտալիայի հավաքականի համար:
Պետք է հուսանք, որ գերազանց արդյունքներ կգրանցենք Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը, իսկ Կոնտեն կշարունակի գլխավորել ազգային թիմը»,- Football Italia-ն մեջբերում է Բուֆոնի խոսքերը:










































