Մադրիդի «Ատլետիկո»-ի և «Ռեալ»-ի պաշտպաններ Խուանֆրանը և Սերխիո Ռամոսը չեն մասնակցի Անգլիայի և Բելգիայի ընտրանիների դեմ հանդիպումներին, տեղեկացնում է Guardian.com-ը:
Նրանց փոխարեն հավաքական են հրավիրվել Նաչոն և Օսկար դե Մարկոսը:
Սերխիո Ռամոսն ուսի վնասվածք է ստացել «Սևիլյա»-ի դեմ խաղում, իսկ Խուանֆրանը՝ «Սպորտինգ»-ի դեմ խաղում:
Հիշեցնենք, որ Իսպանիա-Անգլիա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 13-ին, իսկ Բելգիա-Իսպանիա հանդիպումը՝ նոյեմբերի 17-ին:










































