Friday, 10 05 2024
15:55
Զելենսկու չստացված մահափորձը. ազատվել է Պետական ​​անվտանգության վարչության ղեկավարը
ՊՆ փոխնախարարը ներկայացնում է զորակոչի և հավաքների ծանուցման նոր եղանակը
«Կարող ենք ապաշրջափակել բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները տարածաշրջանում». Միրզոյան
Երկու ցուցարարի մոտ սառը զենք է հայտնաբերվել
Հայ-ադրբեջանական բանակցությունները Ալմաթիում երկու օր կտևեն
Գազի բալոններով բեռնված մեքենան կողաշրջվել է
Ոչ մի լումա չես վճարում բյուջե և հետո փորձում փրկել պետությունը․ որքանով է սա բարոյական
ՀՀ նախագահը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասսի հետ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակություններն Ալմաթիում հանդիպում են անցկացնում
15:30
Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում
15:24
«ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին
Նրանք ակնհայտորեն երկիրը տանում են «երեվանսկայա գուբերնիա»
15:10
Իրանում անցկացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
Իշխանափոխության իրավունքի «մահակի երկու ծայրը»
14:50
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են Խարկովի հրթիռակոծության մասին
Ես երկքաղաքացի եմ, որը երբեք չեմ էլ թաքցրել. Բագրատ Գալստանյան
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Բագրատ Գալստանյանի առաջնորդած երթը շարժվում է դեպի հրապարակ
Եթե Տերը կամենա՝ ես լինեմ վարչապետ, ցանկանա ժողովուրդն ու օրհնի Հայրապետը, ես ո՞վ եմ, որ դեմ լինեմ
Միրզոյան-Բայրամով հանդիպումը մեկնարկել է
Հանրապետությունում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Հայաստանն ու Իսպանիան սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
Սա կուսակցական շարժում չէ, լավ կլիներ, եթե բոլոր կուսակցությունները միանային այս շարժմանը
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
«Հայաստանի հետ այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին». Բայրամով
Ասում եմ՝ փողոց փակե՞ք, ոչ միայն Երևանում, այլ՝ ամեն տեղ
14:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի արտակարգ թողարկում
Մեհրաբյան online
Արարատ Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի

Հովիկ Աբրահամյանը Նորքի տուն-ինտերնատի 102-ամյա պապիկին խոստացել է հեծանիվ նվիրել

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 5-ին այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն: 230 տարեց կենսաթոշակառուի համար նախատեսված այս տուն-ինտերնատը ներկայում ունի 226 բնակիչ, ովքեր գտնվում են պետության լիակատար հոգ ածության և խնամքի ներքո: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել է տուն-ինտերնատի բնակիչների համար ստեղծված պայմաններին և հնարավորություններին:

«Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Մելքոնյանը նշել է, որ բոլոր բնակիչներն ապահովվում են օրական 3-անգամյա սննդով, հագուստով և անկողնային պարագաներով, կա համապատասխան սոցիալական և բժշկական անձնակազմ, որն իրականացնում է տարեցների խնամքը, սոցիալ-կենցաղային, բժշկական և հոգեբանական ծառայությունների տրամադրումը: Նա տեղեկացրել է, որ վերջերս տուն-ինտերնատում կատարվել են նորամուծություններ. արդեն գործում է դեղատուն, որտեղ տարեցներն ստանում են իրենց հասանելիք դեղորայքը, ինչպես նաև ստեղծվել է նորաբաց «Skype»-ի սենյակ, որի շնոր հիվ նրանք հնարավորություն ունեն շփվել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում գտնվող ընտանիքի անդամների, բարեկամների և ընկերների հետ:

Արթուր Մելքոնյանը նաև նշել է, որ հաստատությունում պարբերաբար կազմակերպվում են ժամանցի համար նախատեսված միջոցառումներ, յուրաքանչյուր ուրբաթ անցկացվում են կինոդիտումներ, շարունակականորեն բարելավվում են կյանքի և կենցաղի համար նախատեսված պայմանները:

Տարեցներին հյուր էին եկել նաև Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի սաները, ովքեր միջոցառում էին պատրաստել տուն-ինտերնատի բնակիչների համար և նվերներ բերել նրանց: Հովիկ Աբրահամյանը դիտել է ներկայացված երաժշտական համարները և շնորհակալություն հայտնել երեխաներին մեծերի հանդեպ ցուցաբերած ուշադրության և հոգածության համար: Այնուհետև կառավարության ղեկավարը ճաշել է տարեցների հետ, զրույցի ընթացքում ծանոթացել նրանց առօրյային ու խնդիրներին: Երբ վարչապետը տուն-ինտերնատի ամենատարեց բնակչից՝ 102-ամյա Անուշավան Եղիազարյանից, հետա քրքրվել է, թե նա ինչի կարիք ունի, վերջինս Հովիկ Աբրահամյանին է ցույց տվել իր լուսանկարը, որում ինքը 76 տարեկանում հեծանիվ է վարում և նշել, որ հաճույքով նորից հեծանիվ կվարեր: Կառավարության ղեկավարն էլ խոստացել է Անուշավան Եղիազարյանին հեծանիվ նվիրել:

Վարչապետն առողջություն և բարեկեցություն է մաղթել տուն-ինտերնատի բնակիչներին՝ վստահեցնելով, որ կառավարությունը մշտական ուշադրության կենտրոնում է պահում տարեցների խնամքի ու հոգածության հարցերը, նրանց խնդիրները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում