Լոնդոնի «Չելսի»-ի ավագ, կենտրոնական պաշտպան Ջոն Տերին խոսել է թիմում տիրող անհաջողության մասին, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Մեր թիմում լավ մթնոլորտ է տիրում: Վերջին 2-3 օրվա ընթացքում ես շատ վատ նյութեր եմ կարդացել մեր թիմի մասին:
Կարող եմ վստահեցնել, որ թիմում բոլորը պատրաստ են հարյուր տոկոսով: Մենք միասին ենք և կարող ենք փոխել այս իրավիճակը»,- հայտարարել է անգլիացի պաշտպանը:









































