Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Սևիլիա»-ի դեմ խաղից առաջ «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտարարել է, որ ոչ-ոքին վատ արդյունք չի լինի: Մասնագետը նշել է, որ այն վճռորոշ չի լինի մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ուղեգրի համար:
«Չեմ կարծում, թե այս խաղը վճռորոշ կլինի: Բայց եթե հաղթենք, ապա կերաշխավորենք մրցաշարի հաջորդ փուլի ուղեգիրը: Մենք խաղալու ենք բարդ թիմի հետ: Ոչ-ոքին վատ արդյունք չի լինի, բայց առաջին հերթին մտածում ենք հաղթանակի համար:
Ցանկանում ենք ցուցադրել մեր վարպետությունը: Կարևորը հաղթելն է: Մենք միշտ խաղում ենք հաղթանակների համար»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Պելեգրինիի խոսքերը:









































