«Լիվերպուլ»-ի դեմ խաղում պարտություն կրելուց հետո «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկ շաբաթ ժամանակ է ստացել՝ իրավիճակը կարգավորելու համար:
Մոուրինյոն ընդամենը երկու խաղ ունի, որոնց արդյունքից է կախված «Չելսի»-ում նրա հետագա աշխատանքը: Այդ մասին հայտնում է ESPN-ը:
Ընդ որում, տեղեկությունների համաձայն՝ լոնդոնյան ակումբի ղեկավարներն արդեն բանակցություններ են սկսել Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ՝ միջնորդների օգնությամբ:






































