Արգենտինայի Պրիմերայի 29-րդ տուրում առավելության հասնելով «Տիգրե»-ի նկատմամբ, «Բոկա Խունիորս»-ը վաղաժամկետ նվաճել է երկրի չեմպիոնի իր 31-րդ տիտղոսը:
Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ ակումբն իր ակտիվում 64 միավոր է գրանցել և 6 միավոր գերազանցում է երկրորդ տեղը զբաղեցնող «Սան Լորենսո»-ին:
Այդպիսով, նոյեմբերի 8-ին կայանալիք «Ռոսարիո Սենտրալ»-ի դեմ հանդիպումը «ձևական» բնույթ կկրի թիմի համար:










































