Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի շրջանակներում «Էվերթոն»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Սանդերլենդ»-ին:
Հանդիպումն ավարտվեց տանտերերի ջախջախիչ հաղթանակով:
Այս հաղթանակից հետո «Էվերթոն»-ն իր ակտիվում ունի 16 միավոր և զբաղեցնում է ԱՊԼ-ի աղյուսակի 8-րդ հորիզոնականը:
«Էվերթոն»-«Սանդերլենդ»՝ 6:2
1:0 Դեուլոֆեու (19՛), 2:0 Կոնե (31՛), 2:1 Դեֆո (45՛), 2:2 Ֆլետչեր (50՛), 3:2 Կոատես ի.գ. (55՛), 4:2 Լուկակու (60՛), 5:2 Կոնե (62՛), 6:2 Կոնե (76՛)








































