Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն պահանջել է, որպեսզի լրատվամիջոցները հարգանքով վերաբերեն թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին:
Բարտոմեուն, մասնավորապես, նկատի է ունեցել պարբերաբար շրջանառության դրվող լուրերն այն մասին, որ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը խախտել է օրենքն ու խուսափել հարկերի վճարումից:
«Մեսսիին վերաբերող տեղեկությունների քանակը նորմալ երևույթ չէ: Մանավանադ, իրավաբանական հարցերի վերաբերյալ: Լեոն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է և հարգանքի է արժանի: Նա կուղղի իր սխալը, եթե կատարել է այն, ինչպես ցանկացած այլ մարդ կաներ դա»,- Marca-ն մեջբերում է Բարտոմեուի խոսքերը:










































