Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը Chessbase-ի հետ զրույցում ամփոփել է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը, որում զբաղեցրել էր երրորդ տեղը:
«Գլխավոր նպատակս առաջին հորիզոնականը զբաղեցնելն էր, որն անել չհաջողվեց: Առաջին հորիզոնականի համար պայքարում մրցաշարում մի քանի առանցքային պահեր կային, բայց իհարկե, Պյոտր Սվիդլերից կրած պարտությունը որոշիչ էր: Ես սարսափելի խաղացի այդ պարտիայում: Շատ դժգոհ էի իմ խաղից:
Տխրել եմ, որ չկարողացա պայքարել առաջին տեղի համար, բայց չեմ կարող ասել, որ իմ խաղով արժանի էի հաղթանակի: Ընդհանուր առմամբ անհաջող եմ հանդես եկել: Առաջին շրջանում վատ չէի խաղում, բայց մրցաշարն ունի նաև երկրորդ շրջան:
Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարում առաջին տեղը զբաղեցրեց նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը, իսկ Վլադիմիր Կրամնիկը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:







































