Ռուսական Sport-express պարբերականն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանին՝ նրան ընդգրկելով այն ֆուտբոլիստների ցանկում, ովքեր բաց կթողնեն Եվրոպայի առաջնությունը:
«Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը կրկնում է Ջորջ Բեսթի և Ռայան Գիգզի ճակատագիրը։ Բնականաբար, Մխիթարյանին դեռ վաղ է համեմատել նրան լեգենդերի հետ, սակայն մի բանով նա նման է բրիտանացիներին՝ նա գերազանցում է հայրենակիցներին։
Այդ ամենը թե ուրախություն է և թե դժբախտություն Մխիթարյանի համար: Նա Գիգզի ու Բեսթի նման կարող է բաց թողնել բոլոր խոշոր միջազգային մրցաշարերը։ Եվրո-2016-ի որակավորման փուլն ապացուցեց դա»,- գրել է կայքը:
Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը խմբում զբաղեցրեց վերջին տեղը՝ հավաքելով միայն 2 միավոր: