Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը վերլուծել է իր թիմի խաղը՝ բացահայտելով թերությունները: Տուխելը, մասնավորապես, նշել է, որ իր թիմը պետք է ավելի լավ գործի պաշտպանության գծում:
«Մեզ անհրաժեշտ է ավելի հուսալի գործել պաշտպանության գծում: Պետք է ավելի կենտրոնացած և կազմակերպված խաղանք: Թիմը պետք է վերգտնի իր խաղը»,- Fox Sports-ը մեջբերում է Տուխելի խոսքերը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 8 տուրերի արդյունքում «Բորուսիա»-ն զբաղեցնում է երկրորդ տեղը՝ իր ակտիվում գրանցելով 17 միավոր:





































