Կատալոնական «Բարսելոնա»-ն մտադիր է վարձակալական հիմունքներով թիմ հրավիրել ամերիկյան «Նյու-Յորք Սիթի»-ի հարձակվող Դավիդ Վիլյային, տեղեկացնում է El Economista-ն:
Տեղափոխությունը կարող է լինել 2016 թվականի հունվարին: Ֆուտբոլիստին «Բարսելոնա» վերադարձնելու պատճառը «կապտանռնագույններ»-ի կազմում բազում վնասվածքներն են:
Անձամբ 33-ամյա Վիլյան հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ և մասնակցել «Եվրո-2016» մրցաշարին:






































