«Լևանտե»-ի նկատմամբ առավելության հասնելուց հետո Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը հրաժարվել է մեկնաբանել «արքայական ակումբ»-ից հեռանալու մասին տեղեկությունները:
Հիշեցնենք, լուրեր են շրջանառվում, որ Իգուաինը պատրաստվում է լքել Մադրիդի «Ռեալ»-ը ընթացիկ միցաշրջանի ավարտից հետո:
«Ապագայի մասին խոսել չեմ ցանկանում: Կարող եմ ասել միայն, որ ես «Ռեալ»-ի մի մասն եմ և շարունակելու եմ օգնել թիմիս մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը»,- նշել է արգենտինացին:




































