Հի Մենգը Չինաստանից 35 տարում 2,52 մ երկարությամբ հյուսք է աճեցրել Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար: Այս մասին գրում է China Daily-ն:
59-ամյա կինը Մյաո ցեղից մազերը չի կտրել 24 տարեկանից: 1 տարում դրանք երկարել են 6-7 սմ-ով:
Մենգի խոսքով՝ հյուսքն իր գլխավոր հարստությունն է: Նա նշել է, որ երկար մազեր ունենալն օգտակար է առողջության համար, սակայն հատկապես ինչում է օգուտը՝ չի նշել: Միաժամանակ, նա China Daily-ին բողոքել է, որ լվալուց հետո իր հյուսքը մոտ 7 օր չորանում է:
Ավելի վաղ կինը հրաժարվել է իր մազերը 19.000 յուանով գնելու առաջարկից, քանի որ ցանկացել է համաշխարհային ռեկորդ սահմանել: Ներկայումս առաջին տեղում չինուհի Կսի Կուիպինգն է, որի մազերի երկարությունը 2004թ. Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու պահին եղել է 5,6 մ:









































