Ֆրանսիական «Լիլ»-ի 19-ամյա պաշտպան Լուկաս Դինյեն հայտնվել է կատալոնական «Բարսելոնա»-ի ուշադրության կենտրոնում: Այդ մասին տեղեկացնում է Sport.es-ը:
«Բարսա»-ի սկաուտներն արդեն մի քանի անգամ ներկա են գտնվել «Լիլ»-ի խաղերին և հետևել պաշտպանի գործողություններին:
Պարբերականը տեղեկացնում է, որ ֆուտբոլիստն ամռանը կտեղափոխվի կատալոնական ակումբ: Ֆրանսիայի բարձրագույն խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Դինյեն 26 խաղ է անցկացրել:










































