«Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձավկող Յուրա Մովսիսյանի մասին: Հիշեցնենք, որ Յուրան «Կրասնոդար»-ում խաղացել է Մուսլինի գլխավորությամբ:
«Մովսիսյանը բազմաթիվ գոլեր էր խփում, բայց նույնը հիմա անում է նաև Վենդերոսնը՝ թիմի հարձակվողական ֆուտբոլի հաշվին: Նորմալ եմ համարում, որ թիմը գոլ խփելու հնարավորություն է ստեղծում հիմնականում հարձակվողների համար: Այն ժամանակ ֆուտբոլիստները փնտրում էին Մովսիսյանին, իսկ հիմա՝ Վենդերսոնին:
Դիտել եմ «Սպարտակ»-ի բոլոր երեք հանդիպումները՝ Մովսիսյանի մասնակցությամբ: Առաջին խաղում նա հիանալի դրսևորեց իրեն, բայց երևում է, որ նա թիմում դեռ վերջնականապես չի հարմարվել: Որոշ հարձակվողների մոտ խաղային ճգնաժամ է լինում, երբ նրանք որոշակի ժամանակ գոլ չեն խփում, բայց չեմ կարծում, որ Յուրայի մոտ հիմա ճգնաժամ է:
Նա դեռ պետք է իր լավագույն մարզավիճակին վերադառնա, բայց պետք է հաշվի առնել, որ միջմրցաշրջանային ուսումնմաարզական հավաքի ժամանակ վնասվածք էր ստացել: Յուրային ժամանակ է հարկավոր: Նրա խաղային որակներին չեմ կասկածում: Մովսիսյանի խաղային ձեռագիրը համապատասխանում է «Սպարտակ»-ի խաղաոճին:
Նրան հաջողություն եմ մաղթում: Թող նա դառնա առաջինն առաջնության ռմբարկուների ցուցակում, բայց միայն Վենդերսոնից հետո (ժպտում է)»,- Մուսլինի խոսքերը մեջբերում է Sportsdaily-ն:









































