Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում կայացած «Մորդովիա»-ի դեմ հանդիպման ընդմիջմանը նախավարժանք կատարելու ժամանակ Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայասատանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հարվածից հետո գնդակը դիպել է դարպասի հետևում նստած երկրպագուհուն:
Արասն անմիջապես մոտեցել է երկրպագուհուն ու ներողություն է խնդրել նրանից: Խաղի ավարտից հետո Օզբիլիսը «տուժած» երկրպագուհուն է նվիրել իր մարզաշապիկը: Այդ մասին հայտնում է Championat-ը:
Հիշեցնենք, որ «Մորդովիա»-«Սպարտակ» հանդիպումն ավարտվել է մոսկովյան ակումբի՝ նվազագույն հաշվով հաղթանակով:








































