Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Սևիլիա»-ի դեմ խաղից հետո Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նշել է, որ թիմի ցուցադրած խաղում փոփոխություններ է նկատում:
«Տեխնիկայի և խաղի տեսակետից հիանալի գործեց պաշտպանությունը: Սակայն մենք դեռ պետք է շարունակենք աշխատել, պետք է սովորենք հասկանալ խաղը առանցքային դրվագներում:
25 րոպեների ընթացքում մենք ինտենսիվ ֆուտբոլ էինք ցուցադրում, սակայն այդպես էլ չկարողացանք գոլ խփել: Վերահսկում էինք խաղն ու գործում բարձր մակարդակի վրա»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ալեգրիի խոսքերը:







































