Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 1-ին տուրի «Մաքաբի»-ի դեմ հանդիպման վերաբերյալ:
«Զգում էինք, որ «Չելսի»-ն պետք է համապատասխան խաղ ցուցադրի և լավ արդյունքի հասնի: Մենք վերահսկում էինք խաղի ընթացքը: Հուսով եմ՝ «Չելսի»-ի հաղթարշավը սկսված է»,- BT Sport-ը մեջբերում է Ֆաբրեգասի խոսքերը:
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոյի սաները 4:0 հաշվով առավելության են հասել մրցակցի նկատմամբ, իսկ Ֆաբրեգասը դարձել է իր թիմի գոլերից մեկի հեղինակը:










































