Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը արգելք է դրել արգենտինացի պաշտպան Էզեկիլ Լավեսսիի, ով ներկայումս հանդես է գալիս «Բենֆիկա»-ում, «Բարսելոնա» տեղափոխության վրա:
26-ամյա ֆուտբոլիստի իրավունքների մի մասը պատկանում է «արքայական ակումբ»-ին և Ֆլորենտինո Պերեսը դեմ է արտահայտվել Գարայի` «Բարսելոնա» տեղափոխությանը:
Հավանաբար, Գարայը կշարունակի կարիերան «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: «Կարմիր սատանաներր»-ը պատրաստ են 20 մլն եվրո վճարել նրա տրանսֆերի դիմաց: «Բենֆիկա»-ի կազմում Գարայը 32 հանդիպում է անցկացրել և 3 գոլ խփել:





































