Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվող կատալոնական «Բարսելոնա»-ն պատրաստ է 25 մլն եվրո վճարել «Շախտյոր»-ին:
Championat.com-ը տեղեկացնում է, որ մեր հավաքականի խաղացողին ցանկանում է իր թիմում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը:
Նշվում է, որ Ֆերգյուսոնը թիմի սկաուտներին մոտ ժամանակներս կուղարկի տրիբունայից հետևելու 24-ամյա ֆուտբոլիստի խաղին:









































