Մադրիդի «Ռեալ»-ի եզրային պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն վարձավճարով կտեղափոխվի «Մոնակո», հաղորդում է As-ը:
Պորտուգալացի ձախ պաշտպանի հարցում երկու կողմերը արագ համաձայնության են հասել, և առաջիկա ժամերի ընթացքում կհայտարարվի գործարքի մասին: Կոենտրաուն մեկ տարով է տեղափոխվում Ֆրանսիա, որտեղ փոխարինելու է Լևեն Կուրզավային, ով մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն:
Նախորդ առաջնությունում ֆուտբոլիստը մասնակցել է Պրիմերայի ընդամենը 9 հանդիպման:







































