Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Լիվերպուլ»-ի հետ խաղից հետո (0:0) պատասխանել է հանրահայտ անգլիացի նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլի քննադատությանը:
«Ոչ մի կերպ չեմ կարողանում բառերով նկարագրել այս իրավիճակը: Իհարկե, Վենգերի ձեռք բերած ֆուտբոլիստները վատը չէին, բայց նրանց որակները բավարար չեն Պրեմիեր լիգան հաղթելու համար: Չեմ կարողանում հասկանալ՝ ինչու՞ թիմը չեն համալրում այնպիսի բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնցից օրինակ կարող են վերցնել նաև թիմի երիտասարդները: Դա սև բիծ է, որ մնացել է Վենգերի ավելի քան տասնամյա աշխատանքի վրա: Ես կարծում եմ, որ դա մրցակցի հնարավորությունները թերագնահատելու ու չափից շատ ինքնավստահ լինելու արդյունք է»,- ասել էր Նևիլը, ինչին Վենգերը պատասխանել է.
«Ես չգիտեմ ինչ է ինքնավստահաբար աշխատելը: Ես պարզապես փորձում եմ իմ պարտականությունները հնարավորինս լավ կատարել արդեն 20 տարի: Թող ուրիշները դատեն իմ աշխատանքը: Ամեն մեկն իր կարծիքն ունի»,- Վենգերի խոսքերն է մեջբերում Goal-ը:










































