«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ թիմը չի հետաքրքրվել իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսի ծառայություններով:
«Կարծում եմ, եթե ցանկանայինք գնել Պեդրոյի տրանսֆերը, ապա ոչ մի խնդիր չէինք ունենա: Նրա պայմանագրի մեջ գրված էր հրաժարագին, ինչը տրանսֆեր կատարելու ամենահեշտ տարբերակն է: Դուք կարող եք գրել այն, ինչ ցանկանում եք, բայց մենք չենք հայտնում մեր բոլոր ծրագրերի մասին: Եթե դուք ինձ հարցնեք՝ Պեդրոն կարո՞ղ է հանդես գալ «Յունայթեդ»-ում, ես կասեմ այո, բայց դա չի նշանակում, որ մենք հետաքրքրվում էինք նրա ծառայություններով»,-Վան Գալի խոսքերը փոխանցում է The Telegraph-ը:
Հիշեցնենք, որ Պեդրոն «Բարսելոնա»-ից «Չելսի» տեղափոխվեց 30 միլիոն եվրոյի դիմաց:









































