«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն չի մասնակցի Արգենտինայի ընտրանու` աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Վենեսուելայի և Բոլիվիայի հավաքականների դեմ հանդիպումներում: Ֆուտբոլիստը կլքի հավաքականն ու Անգլիա կվերադառնա:
Ագուերոն ծնկի վնասվածք էր ստացել և դեռևս չի ապաքինվել: Արգենտինայի ազգային թիմի բժիշկները նպատակահարմար չեն գտնում վտանգել ֆուտբոլիստի առողջությունը:
Ակնկալվում է, որ ազգային հավաքականի մեկնարկային կազմում Ագուերոյին կփոխարինի Էզեկիլ Լավեսին, ով հարձակման գծում եռյակ կկազմի Լիոնել Մեսսիի և Գոնսալո Իգուաինի հետ:









































