Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեն հայտնել է, որ Իսպանիա է մեկնել` թիմի ապագա գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային հանդիպելու նպատակով:
«Ես իսկապես Իսպանիա եմ մեկնել և հանդիպել Պեպին: Գվարդիոլա-մարզիչը բոլորին հայտնի է իր փիլիսոփայությունով, սակայն ես ցանկանում էի համոզվել, որ նա և «Բավարիա»-ն համատեղելի են:
Ես պատմեցի Գվարդիոլային մեր ակումբի մասին, և մենք սկսեցին համագործակցության ծրագրեր մշակել: Գվարդիոլան ընդհանրապես մեծամիտ չէ և շատ հաճելի է շփման մեջ»,- հայտնել է Ռումենիգեն:









































