Կատալոնական «Բարսելոնա»-ի կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն որակազրկվել է չորս խաղով:
28-ամյա իսպանացին պատժվել է Իսպանիայի Սուպերգավաթի Բիլբաոյի «Ատլետիկ»-ի հետ խաղում (1:1) եզրային մրցավարի հասցեին հայհոյանք հնչեցնելու համար: Այդ պատճառով Պիկեն բաց կթողնի Լա լիգայի «Ատլետիկ»-ի, «Մալագա»-ի, «Ատլետիկո»-ի և «Լևանտե»-ի հետ հանդիպումները:
Հիշեցնենք, որ «Բարսա»-ն պատրաստվում է բողոքարկել որոշումը:









































