Իսպանացի լրագրող Գիլյեմ Բալագեն հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեայի՝ «Ռեալ» տեղափոխվելուց հետո Կեյլոր Նավասը կհեռանա Մադրիդից:
«Դե Խեայի տրանսֆերը նորմալ ընթացքի մեջ է: Տրանսֆերային պատուհանը կփակվի մոտ 10 օրից, իսկ մինչ այդ գործարքը կկայանա: Դատելով ստեղծված իրավիճակից՝ կարելի է ասել, որ իսպանացին վերադառնում է հայրենիք հենց այս ամռանը:
Եթե Դե Խեան համալրի Մադրիդի «Ռեալ»-ը, ապա Կիկո Կասիլյան կդառնա երկրորդ դարպասապահը, իսկ Կեյլոր Նավասի տրանսֆերը կվաճառվի այլ թիմի: Կարծում եմ՝ շատ դժվար է լինելու Կոստա-Ռիկայի դարպասապահի տրանսֆերը վերջին ժամերին վաճառելը»,- Sky Sports-ի հետ զրույցում ասել է Բալագեն:






































