Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն կարող է տեղափոխվել «Արսենալ», տեղեկացնում է The Express-ը։
Կիսապաշտպանը դժգոհ է թիմում իր կարգավիճակից, սակայն ցանկանում է հասկանալ, թե արդյոք նա մտնում է մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ծրագրերի մեջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 23-ամյա գերմանացու ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուս»-ը։
Հավելենք, որ 14/15 թթ․ մրցաշրջանում Գյոտցեն Բավարիա»-ի կազմում մասնակցել է 48 հանդիպման և դարձել 15 գոլի հեղինակ։









































